ChessAcademy.am

Գիտաժողովի երկրորդ օր

2019-05-17

«Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» խորագրով միջազգային գիտաժողովի երկրորդ օրը նույնպես տպավորիչ զեկույցներով ու քննարկումներով էր հարուստ։ Առաջին զեկուցողը ըստ ծրագրի Մադրիդի շախմատի ակադեմիայի տնօրեն Լուիս Բլասկո դե լա Կրուզն էր, ով կարևորեց շախմատային կրթության մադրիդյան փորձը՝ շեշտադրելով հաշմանդամության սոցիալական մոդելի ընկալման գործընթացում շախմատի դերը։
«Էտյուդ» շախմատի դպրոցի ուսուցիչ Տատյանա Օգնևան ներկայացրեց Շախմատի դասավանդման իր տեխնոլոգիան, որը գրավեց ներկաներին։
«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, դասախոս Սամվել Միսակյանը հիմնավորեց  Շախմատի և մաթեմատիկայի միջառարկայական կապը։
Հյուրերին հատկապես հետաքրքրեց ուսուցիչների վերապատրաստման դասընթացների հետ կապված զեկուցումը, որով հանդես եկավ «Շախմատ»  գիտահետազոտական ինստիտուտի խորհրդի անդամ, Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը։
Շախմատ»  գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատողներ Աննա Չարչյանը, Արմինե Խաչատրյանը, Մարիաննա Ավետիսյանը, Թամարա Սարգսյանը, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանն  անդրադարձ կատարեցին շախմատային կրթության հոգեբանական կողմին՝ ներկայացնելով մի շարք հետազոտություններ ու վերլուծելով դրանց արդյունքները։
«Շախմատ»  գիտահետազոտական ինստիտուտի խորհրդի անդամ, պրոֆեսոր Ռուբեն  Աղուզումցյանն ու Սոնա Պողոսյանը անդրադարձան կրեատիվությանը՝ շախմատը դիտարկելով այդ համատեսքտում։      
Ելույթների ընթացքում քննարումներ ծավալվեցին, որոնք, ըստ ՖԻԴԵ Շախմատը կրթության համակարգում հանձնաժողովի նախագահ, «Շախմատ»  գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտանի խոսքերով կօգնեն վեր հանել առկա խնդիրները ողջ աշխարհում ու միասին լուծում տալ դրանց։

Օրվա ավարտին մատուցվեց գալա ընթրիք, որի ընթացքում իրենց հրաշալի ելույթներով ու անզուգական ձայնով հյուրերի սիրտը գերեցին  «Օպերա Վիվա» դասական քառյակի կատարողները։

 




Developed by LAB64 LLC