Հայաստանի մասին
Հայաստան (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն)
Աշխարհագրական դիրքը
Հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Ադրբեջանին, հարավ-արևելքից՝ Արցախի Հանրապետությանը, հարավից՝ Իրանին, հարավարևմուտքից՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, արևմուտքից՝ Թուրքիային։
Կառավարման համակարգը
Նախագահական հանրապետություն
Դրոշը
Կարմիր, կապույտ, ծիրանագույն (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է՝ լայնքի և երկայնքի 1 ։ 2 հարաբերակցությամբ։
Զինանշանը
Կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։
Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։
«Մեր Հայրենիք»- ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխությունենրով։ Հիմնի տեքստը մշակվել է Միքայել Նալբանդյանի կողմից գրված Իտալացի աղջկա երգը բանաստեղծությունից, երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյան։
Մայրաքաղաքը
Երևան – բնակչությունը՝ 1.1 միլիոն
Պաշտոնական լեզուն
Արևելահայերեն
Արժույթը
Հայաստանի արժույթը դրամն է (AMD), որը շրջանառության մեջ է մտել 1993 թվականին:
Հեռախոս
Երկրի միջազգային կոդ՝ (+374 10, 11, 60 - քաղաքային կեդ,, +374 43, 91, 96, 99, 55, 95, 77, 93, 94, 98 - բջջային հեռախոսներ)
Ներքին ԱՊՀ կոդ՝ (374 կամ 885- քաղաքային կոդ)
Արտակարգ իրավիճակների դեպքում կարող եք զանգահարել՝
Հրշեջ ծառայություն՝ 1-01
Ոստիկանություն՝ 1-02
Շտապօգնության ծառայություն` 1-03