«Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիր
“Multi Rest House” հյուրանոցն առաջարկում է բարձրակարգ ծառայություններ և հյուրերի համար ժամանակակից, հարմարավետ պայմաններ: Հյուրանոցը նոր, չորս հարկանի շենք է: Այն գտնվում է Ծաղկաձորի կենտրոնում: Հյուրանոցն ունի 42 հյուրանոցային համարներ, 8 առանձին բնակարաններ, 15 քոթեջներ 4, 6 և 10 հյուրերի համար: Սենյակները կահավորված են տաք և սառը ջրով, հեռախոսով, Wi-Fi կապով, ինտերակտիվ հեռուստացույցով և մինիբարով: Հյուրանոցում կա նաև ավտոկայանատեղի և վերելակ: Մեր ճաշարանի հարուստ նախաճաշը խոստանում է հաջող օրվա սկիզբ։
Վարձավճարը՝ 55 եվրո
Գները ներառում են`
Նախաճաշ, ճաշ, ընթրիք
Լողավազան (10:00 - 22:00)
Ֆիտնես կենտրոն (10:00 - 22:00)
Կինոթատրոն (10: 00-22: 00)
Խաղերի գոտում սեղանի թենիս (10: 00-22: 00)
Մանկական ակումբ (10:00 - 22:00)
Խաղահրապարակներ
Մինչև 6 տարեկան երեխաների համար դայակ
Տեղափոխում ճոպանուղի
Ավտոկայանատեղի
Wi-Fi ինտերնետ
2007թ․-ին հիմնադրված «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրը գտնվելով Ծաղկաձոր կուրորտային քաղաքում և շրջապատված լինելով ծաղկաձորյան խիտ անտառներով, դրախտային վայր է բնության գեղեցկությունն ու բարձրակարգ հանգիստը գնահատողների համար: Հյուրանոցը գտնվում է ճոպանուղուց 1 կմ հեռավորության վրա: Այստեղ կարելի է հանգստանալ տարվա ցանկացած եղանակին:
Հյուրանոցն առաջարկում է ժամանցային և սպորտային ծառայությունների լայն ընտրանի` լողավազան, մինի ֆուտբոլի դաշտ, բասկետբոլ, կինոդահլիճ և այլն: Տեխնիկապես հագեցած կոնֆերենց դահլիճը լիովին համապատասխանում է գործարար միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ պահանջներին:
Հյուրանոցը կատարյալ վայր է նաև ընտանեկան հանգիստը նախընտրողների համար։ Այն իր հյուրերին առաջարկում է ոչ միայն հյուրանոցային համարներ կամ հարմարավետ երկհարկանի և եռահարկ քոթեջներ, այլ նաև ընտանեկան ապարտամենտներ: Ստեղծված են պայմաններ նաև երեխաների հանգիստը լիարժեք կազմակերպելու համար` մանկական խաղահրապարակ, մինի ակումբ և այլն:
«Մուլտի Ռեստ Հաուս»-ի բարեհամբյուր անձնակազմը իր միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկմամբ յուրաքանչյուր հյուրի ցուցաբերում է անհատական մոտեցում՝ հաճախորդներին համարելով իրենց հյուրերը, որոնք մշտապես հեռանում են անմոռանալի տպավորություններով և կրկին վերադառնալու ակնկալիքով։
Պատկերասրահ